Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Գլոբալիզմը գնում է անուղղակի հարկման ճանապարհով

Գլոբալիզմը գնում է անուղղակի հարկման ճանապարհով
12.02.2024 | 08:11

Գաղութացված երկրներում ուղղակի հարկադրանքը վաղուց փոխվել է անուղղակիի, որը պարզ երևում է նաև հարկման համակարգերի զարգացումից։ Հիմա գլոբալիզմը գնում է անուղղակի հարկման ճանապարհով , որպեսզի բեռը տանողն անմիջապես չզգա դրա ծանրությունը, այլ վճարի ՝ արդեն մասամբ վարժված լինելով դրան։ Պետությունների անկախությունն էլ սկսում են խլել անիմաստ կամ երկրորդական վարկեր պարտադրելով և իրենց ուզած ուղղությամբ զարգացնելով , հետո մի օր էլ տեսնում ես, որ երկրիդ տնտեսությունն աբողջովին կախված է դրսի մեկ-երկու աղբյուրից, ենթակառուցվածքներիցդ էլ զարգացել են միայն այդ ուղղություններն սպասարկողները:

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ